Արմավիան կշարունակի բանակցել երկրորդ Sukhoy Superjet-ի գնման վերաբերյալ - Mediamax.am

3193 դիտում

Արմավիան կշարունակի բանակցել երկրորդ Sukhoy Superjet-ի գնման վերաբերյալ


Sukhoi Superjet-100 ինքնաթիռը
Sukhoi Superjet-100 ինքնաթիռը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Արմավիա ավիաընկերությունը չի դադարեցնի բանակցությունները երկրորդ Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի գնման վերաբերյալ` Ինդոնեզիայում այդ տեսակի օդանավի կործանման պատճառով:

Այդ մասին РБК Daily թերթին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը` չնշելով ձեռքբերման հստակ ժամկետները: Նախօրեին Արմավիայի ներկայացուցիչները հայտնել էին, որ ընկերությունը կշարունակի SSJ 100 օդանավի շահագործումը:

 

Ներկայումս SSJ 100 շահագործվում է Արմավիա եւ Աէրոֆլոտ ընկերությունների կողմից:

 

Ավելի վաղ Մեդիամաքսի հետ հարցազրույցում Արմավիայի ներկայացուցիչ Նանա Ավետիսովան ասել էր, որ ընկերությունը մտադիր է երկրորդ Sukhoi Superjet օդանավը գնել 2012թ. ապրիլին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին