Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել - Mediamax.am

862 դիտում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր է նշանակվել Սալվա Նակուզին:

Ֆրանսիական համալսարանից հայտնել են, որ Սալվա Նակուզին մինչ ՀՖՀՀ-ի ռեկտոր դառնալը աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական: Նա Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) եւ Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է:

 

Ամերիկյան պատմության (ուսումնասիրության շրջանակը՝ ներգաղթ, ազգամիջյան հարաբերություններ, ազգայնականություն) դոկտոր Սալվա Նակուզին ակադեմիական կարիերա է վարել Պուատիեի համալսարանում եւ դասավանդել է արտերկրի մի շարք համալսարաններում, ինչպիսին են Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանը (ԱՄՆ), Լուիզիանայի պետական համալսարանը (ԱՄՆ), նաեւ որպես հրավիրյալ դասախոս է աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում:

 

2004 թվականին Սալվա Նակուզին նշանակվել է Պուատիեի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ, 2010-2014 թթ. նա աշխատել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արեւելքի գրասենյակի տնօրեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին