«Հայաստանը նորից ուզում են ջնջել աշխարհի երեսից»,- ասել է Բրայան Մեյը - Mediamax.am

6305 դիտում

«Հայաստանը նորից ուզում են ջնջել աշխարհի երեսից»,- ասել է Բրայան Մեյը


Լուսանկարը` telegraph.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի։

 

«Կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, եւ վտանգ կա, որ, ինչպես հաճախ է լինում, լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։

 

Հայաստանը նավթից, գազից եւ այլ նշանակալի հարստությունից զուրկ փոքրիկ երկիր է, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի, որը շրջապատված է դաժան բռնապետություններով:

 

Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է, որն ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1,2 միլիոն հայ էր սպանվել էր դաժան էթնիկ զտումների միջոցով, որոնք Թուրքիան մինչ օրս հերքում է:

 

Այսօր Հայաստանը նորից ուզում են ջնջել աշխարհի երեսից։

 

Մի քանի օր առաջ Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի խաղաղ գյուղերը հարձակման ընթացքում, որի նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին:

 

Հայաստանը գրեթե անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների պիղծ դաշինքի դեմ եւ գոյատեւելու համար Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի»,- ասել է Բրայան Մեյը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին