UWC Դիլիջան դպրոցը հավաստագրվել է Միջազգային դպրոցների խորհրդի կողմից - Mediamax.am

979 դիտում

UWC Դիլիջան դպրոցը հավաստագրվել է Միջազգային դպրոցների խորհրդի կողմից


Լուսանկարը` UWC


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան դպրոցը ստացել է Միջազգային դպրոցների խորհրդի միջազգային հավատարմագիր:

UWC Դիլիջանի դպրոցից հայտնել են, որ հավատարմագրման գործընթացը սահմանում է կատարողականի համեմատական չափանիշներ համանման կրթական հաստատությունների համար եւ, ըստ էության, շարունակական բարելավման գործընթաց է:

 

«Դպրոցի համար այս խոշոր ձեռքբերումն առավել նշանակալի է այն առումով, որ գործընթացը տարվել է մարտահրավերներով լի վերջին երկու տարում»,- նշել են UWC Դիլիջան դպրոցում:

 

UWC Դիլիջանի դպրոցում մեկնարկել է 8-րդ ուսումնական տարին: Միջազգային բակալավրիատի ծրագրով դպրոցում սովորում է 220 ուսանող, որից 111-ը՝ նոր ընդունված:  Նոր ուսանողները 46 երկրներից են: Ինչպես և նախորդ տարիներին, բազմաթիվ երեխաներ UWC Դիլիջանի դպրոցում ուսանելու հնարավորություն են ստանում մասնավոր բարերարների և կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ: Ուսանողների 70 տոկոսը սովորում է կրթաթոշակով, որից 30.6 տոկոսը՝ լրիվ, 41.4 տոկոսը՝ մասնակի կրթաթոշակով:

 

Միջազգային բակալավրիատի քննությունների անցողիկ շեմը հաղթահարել են 2022 թվականին ավարտած սերնդի ուսանողների 93 տոկոսը, ընդ որում, ուսանողների 20 տոկոսը հավաքել է 40 և ավել միավոր (առավելագույն միավորը 45 է):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին