«Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերին Սուրբ Ղազար կղզում - Mediamax.am

967 դիտում

«Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերին Սուրբ Ղազար կղզում


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ 2022 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 14–16-ը Վենետիկում:

Վենետիկում կայանալիք հատուկ միջոցառումների ընթացքում տեղի կունենա Aurora Dialogues երկու քննարկում:

 

Առաջինը կներկայացնի 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Մահինուր էլ-Մասրիի եւ Հադի Ջումանի անվեհեր աշխատանքը:

 

Երկրորդի ժամանակ կքննարկեն երիտասարդ սերնդի կենսական դերը՝ մարդկության ապագան որոշող խնդիրների լուծման գործում:

 

Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում:

 

Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում:

 

Արարողության ընթացքում 2022 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ըստ իր ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին