Գողացվել է «Ընթերցողը» արձանի բացված գիրքը - Mediamax.am

1373 դիտում

Գողացվել է «Ընթերցողը» արձանի բացված գիրքը



Երեւան։ Մեդիամաքս։ Գողացվել է Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողը» արձանի հատվածը՝ բացված գիրքը:

Այդ մասին վկայող լուսանկարն այսօր հրապարակվել է Խնկո-Ապոր գրադարանի ֆեսյբուքյան էջում:

 

Նուռի (Արման Դավթյանի) հեղինակած արձանը բացվել է 2013 թվականի ապրիլին:

 

Բրոնզաձույլ գրքերի եւ լուսամփոփի համադրությամբ «Ընթերցողի» արձանն ունի 2,1 մետր բարձրություն: Քանդակի բազկաթոռանման կառուցվածքը հնարավորություն է տալիս նստել վրան եւ լուսանկարվել:

 

Տարիներ առաջ Bravo.am-ին տրված հարցազրույցում Նուռն այսպես էր բացատրել արձանի մտահղացումը.

 

«Արձան կանգնեցնում են մեծ գործ արած մարդու հիշատակին, հազվադեպ էլ` նրա կյանքի օրոք: Քանի որ վստահ եմ` ընթերցողներ դեռ կան եւ այդքան հազվագյուտ չեն, որոշեցի ընթերցողի չքանդակել, եւ այն մարդը, որը կնստի գրքերի վրա, կդառնա ընթերցողը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին