«Ոսկե ծիրան»-ում Արցախին նվիրված հատուկ ծրագիր կներկայացվի - Mediamax.am

1446 դիտում

«Ոսկե ծիրան»-ում Արցախին նվիրված հատուկ ծրագիր կներկայացվի


Լուսանկարը` Gilad Sade


Երեւան։ Մեդիամաքս։ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնում «Արցախ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի։

Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ, մասնավորապես, կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

 

Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

 

«Ոսկե ծիրան» փառատոնը տեղի կունենա հուլիսի 10-ից 17-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին