Մեդիամաքս-ի նախաձեռնությամբ Հայաստան կժամանի Լորդ Բայրոնը - Mediamax.am

exclusive
11526 դիտում

Մեդիամաքս-ի նախաձեռնությամբ Հայաստան կժամանի Լորդ Բայրոնը


Լորդ Ռոբին Բայրոնը
Լորդ Ռոբին Բայրոնը

Լուսանկարը` http://imageshack.us


Երեւան: Մեդիամաքս: «Երեւան` Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան կժամանի Լորդ Ռոբին Բայրոնը` Ջորջ Գորդոն Բայրոնի ուղիղ հետնորդը:

Լորդ Ռոբին Բայրոնին Երեւան հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է Մեդիամաքս-ին:

 

«Լոնդոնում աշխատող իմ լավ բարեկամ Աննա Մխիթարյանը ծանոթացել էր Լորդ Բայրոնի հետ եւ մի անգամ ինձ ասաց, որ վերջինս շատ է ցանկանում այցելել Հայաստան` հաշվի առնելով հայերի հետ պոետի ունեցած առնչությունները, ինչպես նաեւ այն, որ Գյումրիում Բայրոնի անվան դպրոց կա: Երբ սկսվեց «Երեւան` Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառման նախապատրաստությունը, մտածեցի, որ սա կարող է լավագույն առիթը լինել Լորդ Բայրոնին Հայաստան հրավիրելու համար եւ գաղափարը ներկայացրեցի միջոցառման համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Այնուհետև մշակույթի նախարարը պաշտոնապես հրավիրեց Լորդ Ռոբին Բայրոնին գալ Հայաստան եւ մասնակցել հանդիսավոր միջոցառումներին», - ասաց Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Լորդ Ռոբին Բայրոնը մասնագիտությամբ իրավաբան է: 1989 թվականից ի վեր նա զբաղեցնում է Լոնդոնի Բայրոնի Ընկերակցության նախագահի պաշտոնը եւ հաճախ է հանդես գալիս բայրոնագիտական կոնֆերանսներին:

 

«Երեւան` Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումներին մասնակցելուց բացի, Լորդ Ռոբին Բայրոնը կայցելի Գյումրիի Բայրոնի անվան դպրոց, կհանդիպի ԵՊՀ դասախոսներին եւ ուսանողներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին