Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը - Mediamax.am

1325 դիտում

Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը



Երեւան: Մեդիամաքս: Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը:

ԶԱՂԿԱԶԱՐԴ  (ապրիլի 10)

 

-Անդաստան և մանուկների օրհնություն հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի () - ժամը 10:00-ին,

-Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն- ժամը 11։00 (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

-Դռնբացեքի կարգ- ժամը 17։30 (Սրբազան արողությունը կկատարվի Ս. Գայանե վանքում),

 

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլ 12)

 

-Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Ս. Հովհաննես Մկրտիչ - Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,

 

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 14)

 

- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ - Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,

- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Սուրբ  Գայանե վանքում),

- Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Սուրբ Տրդատ Բաց խորանում,

- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Սուրբ Գայանե վանքում,

 

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 15)

 

- Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Սուրբ Գայանե վանքում,

- Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Սուրբ Տրդատ Բաց խորանում,

 

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 16)

 

- Ճրագալույցի Սուրբ Պատարագ - ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

 

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 17)

 

- Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին