Կամո Նիգարյանը՝ «Թղթե ականներով» պայքարող արվեստագետը - Mediamax.am

3128 դիտում

Կամո Նիգարյանը՝ «Թղթե ականներով» պայքարող արվեստագետը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Հարոյանը
Մարինե Հարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Գալստյանը
Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Ազգային պատկերասրահում փետրվարի 4-ից ցուցադրվում են Կամո Նիգարյանի «Թղթե ականները»: Ցուցահանդեսի կազմակերպիչները «ականներ» բնորոշումն են տվել գեղանկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանի քննադատական պաստառներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Նա պաստառը դիտարկում էր որպես տեսողական լեզվի շատ հզոր միջոց, որն անմիջապես կարող է հաղորդակցվել մեր թաքնված բնազդների, կարծրացած գիտակցականի եւ պատկերացումների հետ: Փորձել է ստեղծել ոչ թե գովազդող կամ պրոպագանդող, այլ քննադատական միտք արթնացնող պաստառներ: Ցուցահանդեսի վերնագիրն այդ արթնացումներն է ակնարկում: Այսօր, կարծես, անընդհատ ականների վրայով ենք քայլում, եւ շատ կարեւոր է կողքիդ ունենալ նման արվեստագետ, որը կարող է հասարակությանը ճիշտ ուղղությամբ տանել, որպեսզի չտրաքենք այդ ականների վրա»,-ասում է ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը:

Վիգեն Գալստյանը Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ այս նա համադրել է Կամո Նիգարյանի եւս երկու ցուցահանդես: Ասում է՝ Նիգարյանը բազմապլան, բազմակողմանի արվեստագետ է, եւ դժվար է նրա ամբողջ ժառանգությունը ներկայացնել միաժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թղթե ականները» Կամո Նիգարյանի՝ 70-ից ավելի տպագրված եւ անտիպ պաստառներն ու դրանց նախապատրաստական էսքիզներն են, որ արել է 1970-2000 թվականներին: Նա պաստառային արվեստը գնահատում էր որպես հասարակության ու իր ժամանակների վրա ազդելու կարեւոր միջոց:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կամո Նիգարյանը սկսել է իր գործունեությունը բրեժնեւյան լճացման դարաշրջանում, եւ ի սկզբանե իր բողոքը միտված էր գերիշխանությանը, գաղափարական, մտավոր, մշակութային լճացմանը, որը տեղի էր ունենում Խորհրդային Միությունում ու նաեւ Հայաստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա արվեստագետ էր, որը կոմպրոմիսների չէր գնում: Զգալով, որ դիզայնի դաշտում չի կարող անել այն, ինչը ցանկանում էր՝ արվեստի միջոցով ուղղակիորեն ներազդել առօրյա կյանքի վրա, հետզհետե հեռացավ այդ ասպարեզից՝ կենտրոնանալով գեղանկարչության, լուսանկարչության, թանգարանային դիզայնի վրա, եւ ընդամենը մերթընդմերթ էր աշխատում բուն դիզայնի բնագավառում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կինոգետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը հիշում է Կամո Նիգարյանի հետ առաջին ծանոթությունը: 2006-ին Վիգեն Գալստյանի հետ հայկական կինոպաստառնների ցուցահանդեսից էին արել: Կամո Նիգարյանը տեսել ու ոգեւորվել էր:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կամոն շատ քիչ էր շփվում, բայց մեզ հետ ընկերացավ: Ես հարցրեցի, թե արդյո՞ք համաձայն է իմ ծրագրի համար պաստառներ անել: Ասաց՝ միակ պայմանով, որ դրանք տպագրվեն: Ասացի՝ անպայման: Ես իրեն ասում էի, որ մի քանի ամիս հետո այսինչ ծրագիրն եմ անելու, ինքը դրա համար նոր պաստառ էր սարքում: Դա բավականին երկար պրոցես էր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջինը Կիշլովսկու ծրագրի համար նախատեսված պաստառն էր: Կամոն դա արեց, մի շաբաթ հետո զանգեց՝ արի, պաստառը տար: Ասացի՝ ի՞նչ պաստառ, ասաց ՝ արի, կտեսնես: Իր մեջ կուտակվածով Կիշլովսկու նաեւ երկրորդ պաստառն էր արել: Ես երկուսն էլ տպագրեցի 300 օրինակ, եւ այդ պայմանը պահպանվեց մինչեւ վերջին՝ 17-րդ պաստառը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլոր 17 պաստառների բնօրինակները ներկայացված են ցուցահանդեսում:

 

Արվեստագետի կինը, թանգարանագետ Մարինե Հարոյանը վստահ է՝ ցուցահանդեսը Կամո Նիգարյանի հաստատ դուր կգար:

Մարինե Հարոյանը Մարինե Հարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կամոն չէր սիրում ցուցադրվել: Ասում էր՝ խմբակային ցուցահանդեսների երբեմն մասնակցում եմ, որ ինձ ստուգեմ. այսինքն՝ իր գործերը տեսնի ուրիշինի կողքին: Իսկ երբ ասում էին՝ Կամո՛ ջան, էսքան շատ գործ ունես, ինչի՞ ցուցահանդես չես բացում, ասում էր՝ պատից կախված նկարը դեռ ցուցահանդես չի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ցուցահանդեսը հենց Կամո Նիգարյանի չափորոշիչներով, իր ոգով, ցանկությամբ արված ցուցահանդես է՝ հանրությանն ուղղված հստակ մեսիջներով եւ շատ հետաքրքիր կոնցեպտով»:

 

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2022թ. մարտի 6-ը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին