Զավեն Սարգսյան. Մարդ, որի աչքերով սիրեցին Փարաջանովին - Mediamax.am

1412 դիտում

Զավեն Սարգսյան. Մարդ, որի աչքերով սիրեցին Փարաջանովին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ջաղինյանը
Ռուբեն Ջաղինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրի Մեչիտովը
Յուրի Մեչիտովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Միքայելյանը
Անահիտ Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրի Մեչիտովը
Յուրի Մեչիտովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 24-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում հռչակավոր ռեժիսորի անունից ավելի հնչում էր թանգարանի հիմնադիր Զավեն Սարգսյանի անունը: Նրա մահվան առաջին տարելիցի օրը ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները հավաքվել էին կիսելու, կարծես, ոչ այնքան ցավը, որքան ջերմ ու լուսավոր էմոցիաները, որոնք նրանցից յուրաքանչյուրի մոտ թողել է Զավեն Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փարաջանովին սիրեցինք Զավենի աչքերով», - կրկնում են նրանցից շատերը: Մեդիամաքսը զրուցել է Զավեն Սարգսյանի ընկերների հետ՝ բացահայտելու բոլոր ներկաներին այդքան դրական էներգետիկա փոխանցած մարդու ֆենոմենը:

 

Յուրի Մեչիտով, Փարաջանովի անձնական լուսանկարիչ, թբիլիսյան շրջանի կենսագիր

 

Զավենի հետ ծանոթացա 1983 թվականի մարտին։ Երեւանում էի՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ արտիստիկ սրճարանում, որտեղ այդ ժամանակի ինտելիգենցիան էր հավաքվում: Մի քանիսով նստած էինք, եկավ նաեւ Զավենը, մեր դերասան Դոդո Աբաշիձեն 20 լիտր գինի էր բերել ու տեղում փոքրիկ «քեֆ» կազմակերպեցինք: Այդ օրվանից ընկերներ էինք:

Յուրի Մեչիտովը Յուրի Մեչիտովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե Զավենին մի բառով նկարագրեմ, երեւի կասեմ՝ նա թբիլիսցի էր, հիմա բացատրեմ՝ ինչու: Ես Թբիլիսիից եմ ու համարվում էր, որ Թբիլիսին մշակույթի կենտրոն է, արվեստային մի քաղաք, այդ առումով Զավենին թբիլիսցի եմ համարում: Շատ բացսիրտ էր, շատ սիրող ու չափազանց հյուրասեր: Վրաստանում արտահայտություն կա, ասում ենք՝ «եթե ճաշը պատրաստում ես, գոնե աղ էլ ավելացրու», Զավենը մարդ էր, ում «աղը կրկնակի, եռակի ավելացրած էր»:   

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշում եմ՝ Փարաջանովի մասին մեծ գիրք էի պատրաստում, եւ դրվագներ կային, որոնք կարող էին աղմկահարույց լինել: Փարաջանովը հրեշտակ չէր, չէր էլ կարող հրեշտակ լինել, այլապես՝ մեծագույն ռեժիսոր չէր լինի: Զավենն ինձ ասում էր. «Յուրա, խնդրում եմ քեզ, գուցե, չգրես այդ դրվագները: Ախր հասկացի, Հայաստանում նա սուրբ է, իսկ դու նման աղմկահարույց դրվագներ ես գրում»: Նա այս խոսքերով չէր փորձում թաքցնել ճշմարտությունը, կամ գրաքննել ինձ, դրանցում ոչ մի վատ բան չկար, ուղղակի նա մեծագույն հայրենասեր էր։

Յուրի Մեչիտովը Յուրի Մեչիտովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ՝ Զավենի նման մարդիկ շատ քիչ են։ Նա եւ՛ կրթված էր, եւ՛ պրոֆեսիոնալ։ Ֆանտաստիկ լուսանկարիչ էր, ամեն ինչ գիտեր ճարտարապետության մասին, կիթառ էր նվագում։ Դեռ այն տարիներին The Beatles–ից իմ սիրած գործերն էր նվագում: Հիմա՝ 70 տարեկանում, ի պատիվ նրա սկսել եմ կիթառ նվագել սովորել: Ինքս ինձ համար որոշել եմ դա նվիրել նրա հիշատակին:

 

Մահվանից որոշ ժամանակ առաջ մի անգամ Զավենն ինձ ասաց՝ «Յուրա, քեզ մի քիչ նախանձում եմ. դու ավելի շատ ես հնարավորություն ունեցել լուսանկարել Փարաջանովին»։ Ես պատասխանեցի՝ «իհարկե, որովհետեւ նա Թբիլիսիում էր ապրում, ես վազելով անցնում էի Կուրն ու հայտնվում նրա տան առաջ, իսկ դու Երեւանից պետք է 200–ից ավելի կիլոմետր գայիր դա անելու համար»։

 

Անահիտ Միքայելյան, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն

 

Երբ խոսում եմ Զավեն Սարգսյանի մասին, առաջին հերթին դեմքիս ժպիտ է գալիս։

Նրա հետ աշխատել եմ մոտ 9 տարի: Բացի թանգարանում ունեցածս գործառույթներից, նաեւ օգնում էի անձամբ նրան՝ փաստաթղթային, ցուցահանդեսային, ծրագրային շատ գործերում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանից հետո թանգարանի տնօրենի պաշտոնը ստանձնելը շատ դժվար ու պատասխանատու է, բայց ես մի կարեւոր սկզբունք ունեմ՝ չհեռանալ այն գաղափարախոսությունից, որով Զավեն Սարգսյանը հիմնել է այս թանգարանը:

 

Իր համար կարեւոր է, որ թանգարանն աշխարհին հայտնի դառնա, Փարաջանովի գործունեությունը լուսաբանվի տարբեր հարթակներում:

 

Ինձ համար շատ կարեւոր է, որ հանկարծ մեկ օր, մեկ վայրկյան, թանգարանի այցելուն, բարեկամը, ընկերը չգա եւ չզգա, որ պարոն Սարգսյանն այստեղ չէ։ Սա ուղենշային է։ Զավեն Սարգսյանի շունչը պետք է միշտ զգացվի թանգարանում:

Անահիտ Միքայելյանը Անահիտ Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքն ամեն ինչ արել է, որ այստեղ այցելող յուրաքանչյուր մարդ զգա փարաջանովյան մթնոլորտը, ինձ համար հիմա առաջնային է պահպանել նաեւ Զավեն Սարգսյանի մթնոլորտը:

 

Հիշում եմ՝ նա հաճախ էր հավաքում թանգարանի աշխատողներին ու ցույց տալով Փարաջանովի ու ոչ միայն նրա լուսանկարները՝ պատմում դրանց հետ կապված պատմություններ: Հիմա, երբ հետ ես նայում, հասկանում ես, որ նրա կողքին լինելով՝ այդ հետաքրքիր դասախոսություններով, դու, կարծես, մի ամբողջ համալսարան ես ավարտել:

 

Մարկ Գրիգորյան, լրագրող, Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն

 

Երբ մարդուն ճանաչում ես ու նրա հետ ընկերներ եք մի քանի տասնամյակ, մոռանում ես՝ ինչպես սկսվեց այդ ընկերությունը: Իհարկե, ես Զավենին գիտեի որպես Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, գիտեի այն ժամանակ, երբ դեռ աշխատում էր այս թանգարանի ստեղծման վրա: Չտեսնված նվիրվածության անձնավորություն էր: Ապշել կարելի է՝ ինչպես նա ոչնչից ստեղծեց տուն, ջերմություն, օջախ: Հիշում եմ՝ ինչպես էր ընկնում Փարաջանովի ամեն հայտնի կամ անհայտ մասունքի, արտեֆակտի հետեւից: Չտեսնված լուսանկարիչ էր ու քչերը գիտեն, որ նաեւ երաժիշտ էր:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տասնամյակից ավելի ես գալիս էի այստեղ, գալիս էի Զավենի մոտ: Հիմա էլ եմ գալիս թանգարան՝ գալով Զավենի մոտ: Հիմա էլ, երբ ես անցնում եմ սրահներով ու նորից նայում եմ նմուշներին, ինձ համար դրանք գոյություն ունեն Զավեն Սարգսյանի ձայնով, Զավեն Սարգսյանի ներկայացմամբ, ձայնի այն ելեւէջներով, կերպարների այն մոտեցումներով, որոնք այս արտեֆակտների մեջ դնում էր Զավենը:

 

Ինձ համար Փարաջանովը Զավենի աչքերով է երեւում եւ ես սկսել եմ հասկանալ ու սիրել Փարաջանովին, որովհետեւ Զավենն է ինձ ներկայացրել նրան:

 

Շատ հետաքրքիր ունակություն ուներ Զավենը: Մենք շփվում էինք, գնում ինչ-որ տեղ, հետո անցնում էր 2-3 օր, զանգում էր, ասում՝ թանգարան արի: Այստեղ ինքն ինձ տալիս էր լուսանկարներ, որոնք արել էր մեր շփման ժամանակ, ու հետաքրքիրն այն էր՝ որ ես ո՛չ տեսել եմ, ո՛չ նկատել այդ տեսարանները: Փոքրիկ ֆոտոխցիկ ուներ, չէիր նկատում, մեկ էլ՝ հո՛պ, կադրեր էր գտնում ու նկարում:

 

Ռուբեն Ջաղինյան, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, պրոդյուսեր

 

Մարդիկ կան՝ բարի ու ջերմ, որոնք քո կյանքում այնքան տեղ են գրավել, կարծես՝ միշտ ճանաչել ես: Զավենը շատ հետաքրքիր մարդ էր: Նա, իմ կարծիքով, Փարաջանովի կուլտն այնպես պահեց ու այնպես շարունակեց, որ այն կարեւոր դարձավ հայերի համար:

Ռուբեն Ջաղինյանը Ռուբեն Ջաղինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլոր ընկալումները, որոնք եղել են Փարաջանովի ստեղծագործություններում, Զավեն Սարգսյանն, այսպես ասած, կարմիր թելով անցկացրեց Հայաստանում ու Հայաստանից դուրս: Գործունեությունը, որ ունեցել է Սերգեյ Փարաջանովը, յուրահատուկ շարունակություն է ստացել Զավենի կողմից:

 

Մտածում եմ՝ Սերգեյ Փարաջանովի «բախտը բերել է» Զավեն Սարգսյանի առումով: Շատ մեծանուն մարդիկ կան, որոնց ընտանիքները, հարազատները, ընկերները չեն կարողանում պահել նրանց գործունեության կարմիր թելն ու փոխանցել այնպես, ինչպես Փարաջանովինը փոխանցեց Զավենը: Նա շատ խորը մարդ էր, շատ տաղանդավոր: Մարդ էր, որն ամեն պահ իր աշխատանքի մեջ էր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Զավեն Սարգսյանի կազմած՝ «Ո՞վ էր Փարաջանովը» գրքի շնորհանդեսը:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին