Հայաստանը Sinopharm եւ Pfizer պատվաստանյութեր ձեռք կբերի - Mediamax.am

Փետրվար 21, 2026
6367 դիտում

Հայաստանը Sinopharm եւ Pfizer պատվաստանյութեր ձեռք կբերի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը չինական Sinopharm եւ գերմանական Pfizer պատվաստանյութեր ձեռք կբերի: Պատվատանյութերի գնման համար կառավարությունն այսօր 3 մլրդ 459 մլն դրամ է հատկացրել:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ դրանց ընդհանուր քանակը կկազմի 500 հազար դեղաչափ՝ 250 հազար անձի համար` 2 դեղաչափով:

 

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պատվաստումերի գործընթացի նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է:

 

«163 հազար պատվաստում ենք իրականացրել: Ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը կխթանի պատվաստման գործընթացին: Սա կարեւորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:




Մեր ընտրանին