«Ավրորա» մրցանակի այս տարվա միջոցառումները կլինեն Վենետիկում - Mediamax.am

3152 դիտում

«Ավրորա» մրցանակի այս տարվա միջոցառումները կլինեն Վենետիկում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» 2021 թվականի մրցանակի միջոցառումները կանցկացվեն Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, որ բացի մրցանակի շնորհման արարողությունից եւ Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:

 

«Մենք ոգեւորված ենք այս առիթով, որ հնարավորություն ունենք Վենետիկում համախմբելու մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին, նրանց ծանոթացնելու տեղի հայկական ժառանգությանը եւ հարուստ պատմությանը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:  

 

Նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշել է, որ «Ավրորա»-ն վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա:

 

Շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին