Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնել է, որ հանվել են «Sputnik-V» պատվաստանյութի հետ կապված տարիքային սահմանափակումները:
«Քանի որ վերջերս «Sputnik-V»-ի մեծ խմբաքանակ ենք ստացել, հանեցինք տարիքային սահմանափակումները: Պատվաստանյութի մատակարարումները շատ լավ կազմակերպվում են եւ առաջին ու երկրորդ դեղաչափը ստանալու ոչ մի խնդիր չի լինի»,- ասել է նա:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այսուհետ Հայաստանում բոլոր պատվաստանյութերը հասանելի կլինեն ցանկացողների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: