Ռուբեն Վարդանյան. «Դառնում եմ հասարակական գործիչ» - Mediamax.am

Փետրվար 25, 2026
11846 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Դառնում եմ հասարակական գործիչ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն եւ այսուհետ հանդես է գալու որպես հասարակական գործիչ:

Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է այսօր տարածված տեսաուղերձում, որը ձայնագրվել է Փարփի գյուղում գտնվող իր տան այգում:

 

 

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո:

 

«Ես որոշել եմ, որ տեր եմ Հայաստանին եւ հայկական աշխարհին», - ասել է նա:

 

«Գիտակցում եմ, որ դառնալով հասարակական գործիչ, մեծ բեռ եւ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, բայց ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Մենք միասին պետք է կառուցենք ապագա հայկականը», - շեշտել է Ռուբեն Վարդանյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ նախկինում Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մասին հարցերին, մշտապես ասում էր, որ Հայաստանի քաղաքացի չէ:

 

2021 թվականի ապրիլի վերջին Ռուբեն Վարդանյանը եւ նրա գործընկերները հիմնել են «Ապագա հայկականը» նախաձեռնությունը:




Մեր ընտրանին