Դարբնիկ գյուղում բացվել է «Կամուրջ» սենյակ-անկյունը - Mediamax.am

1922 դիտում

Դարբնիկ գյուղում բացվել է «Կամուրջ» սենյակ-անկյունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Ժ. Եսայանի անվան միջնակարգ դպրոցում մեկնարկել է «Կամուրջ» սենյակ-անկյուն ծրագիրը։

Այն իրականացվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի  Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում՝ Դարբնիկի դպրոց գործուղված Ուսուցիչ-առաջնորդների եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալության համագործակցությամբ եւ վերջինի ֆինանսավորմամբ։

 

«Կամուրջ» սենյակ-անկյուն ծրագրի նպատակն է նորարարական միջոցառումների օգնությամբ խթանել համայնքի տեղացի եւ տեղահանված երեխաների եւ պատանիների խաղաղ համակեցությունը, սոցիալական ընդգրկվածություն եւ մշակութային բազմազանությունը։ Այդ նպատակով դպրոցի՝ վերանորոգված ու կահավորված, աշակերտների նկարազարդած դասասենյակը ծառայելու է որպես ոչ ֆորմալ կրթության եւ հմտությունների զարգացման հարթակ՝ ընթերցանության, ինտելեկտուալ խաղերի, ֆիլմերի դիտման, քննարկումների եւ միջոցառումների համար։

 

Ուսուցիչ-առաջնորդների օգնությամբ՝ երեխաները նաեւ ներգրավվելու են «Վիքիխմբակում»՝ սովորելով Վիքիպեդիայում հոդվածներ գրել եւ խմբագրել։ Այդ նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը դպրոցին տրամադրել են թվային սարքեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին