Արցախյան ձեռագրերը կցուցադրվեն Մատենադարանում - Mediamax.am

2107 դիտում

Արցախյան ձեռագրերը կցուցադրվեն Մատենադարանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 2-ին Մատենադարանում կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Երեւան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։

«Կներկայացվեն Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։ Արցախում գրված, նկարազարդված եւ պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։

 

Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:

 

Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ»,- հայտնում են Մատենադարանից:

 

Ցուցադրության բացումը կկայանա մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին