Պատվաստանյութի տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստան - Mediamax.am

1864 դիտում

Պատվաստանյութի տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Շուտով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստան:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունից, այդ մասին այսօր ասել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացման ժամանակ:

 

«Կան պայմանավորվածություններ եւ շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչեւ մի քանի հարյուր հազար»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին