International Alert. Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում գերակշռում են թշնամու պատկերները եւ բացասական կարծրատիպերը - Mediamax.am

3787 դիտում

International Alert. Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում գերակշռում են թշնամու պատկերները եւ բացասական կարծրատիպերը


Լուսանկարը` http://www.international-alert.org


Երեւան: Մեդիամաքս: International Alert Բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը կարծում է, «Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում գերակշռում են թշնամու պատկերները եւ բացասական կարծրատիպերը»:

International Alert-ը գտնվում է մեկ տարվա ընթացքում անց կացվող հետազոտության վերջնական փուլում, որը փնտրում է հետեւյալ հարցի պատասխանը. ինչո՞ւ են այդքան խորը արմատացվել «թշնամու պատկերները» եւ բացասական կարծրատիպերը հակամարտության կողմերի հարաբերութուններում: 

 

Ուսումնասիրությունների համաձայն, Հարավային Կովկասի տարբեր շրջաններում ԶԼՄ-ները ունեն նույն վարքագիծը:

 

«Տարածաշրջանի երիտասարդ բլոգերները հիմնականում փոխանակվում են վիրավորանքներով եւ օգտագործում են նվաստացուցիչ եւ “թշնամու” դեհումանիզացիային ուղղված լեզու: Բլոգոսֆերայի հրապարակումները, հիմնականում, ատելություն ու այլ բացասական զգացումներ են հրահրում: Լրագրողների աշխատանքն այդ տարածաշրջանում, թեև ավելի քիչ անանուն է, սակայն եւս կրում է նման բացասական միտումների ազդեցությունը», - նշում է International Alert-ը:

 

Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքական բանավեճերի վերլուծությունը բացահայտել է, թե ինչ կերպով են հակամարտությունները, իսկ ավելի ճիշտ, «արտաքին» թշնամու հասկացությունը հաճախ օգտագործվում նախընտրական շրջանում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին