Երեւան: Մեդիամաքս: Գործարկվել է ForVictory հարթակը, որի նպատակն է մեկ վայրում հավաքել վերջին օրերին տարածվող ողջ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ իրերով կիսվելու, արյուն հանձնելու, գումարով աջակցելու եւ հավաստի լուրեր տարածելու մասին:
Հարթակը ստեղծվել է մի շարք անհատների կողմից:
Նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մարկոսյանը Մեդիամաքսին ասել է, որ հարթակի ստեղծման նպատակն է բոլոր խնդիրների լուծումները հավաքել մեկ վայրում՝ դրանք հասանելի դարձնելով հանրությանը:
Կայքում հասանելի են հետեւյալ տեղեկատվական բաժինները՝
#ishareaid - Կիսվել անհրաժեշտ պարագաներով
#ishareblood - Հանձնել արյուն
#isharefunds - Աջակցել գումարով
#isharetruth - Պայքարել մեդիա տիրույթում
Թիմն օպերատիվ աշխատում է տեղեկատվության հավաքման, ճշտման եւ հրապարակման ուղղությամբ:
Առաջնային են համարում ստացված տեղեկատվության հավաստիությունը ստուգելը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: