Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ 2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել է 68-րդ տեղը:
Նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով:
«Էլեկտրոնային կառավարման մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ցանկանում ենք էլեկտրոնային գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,- նշել է փոխվարչապետը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման եւս մեկ կարեւոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը, որը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետեւել հանրագրերի ընթացքին ու էլեկտրոնային եղանակով ստանալ դրանց պատասխանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: