Yandex Go-ի առաքման ծառայությունը գործարկվել է նաեւ մարզերում - Mediamax.am

1277 դիտում

Yandex Go-ի առաքման ծառայությունը գործարկվել է նաեւ մարզերում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսուհետ Yandex Go/Yandex.Taxi-ն առաքման ծառայությունը մատուցվում է ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, Կապանում եւ բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում է ծառայությունը։

Այսպիսով, մարզաբնակ ուղեւորները կարող են ոչ միայն սովորական ուղևորություն պատվիրել, այլև առաքում։

 

Ծառայությունը գործում է նաեւ Ստեփանավանում, Սպիտակում, Հրազդանում, Արմավիրում, Աբովյանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Վեդիում, Մասիսում, Գորիսում, Արթիկում:

 

Առաքումը կարելի է պատվիրել այնպես, ինչպես սովորական ուղեւորությունը՝ Yandex Go հավելվածի միջոցով: Առաքումը կարող է լինել տանից տուն (այս դեպքում ուղարկողին եւ ստացողին անհրաժեշտ է դուրս գալ մեքենայի մոտ) կամ բնակարանից բնակարան (սա մի փոքր ավելի թանկ արժե): Առաքման գինը համարժեք է սովորական ուղեւորության արժեքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին