Իէն Գիլանը շնորհավորանքներ է ստանում Հայաստանից - Mediamax.am

7567 դիտում

Իէն Գիլանը շնորհավորանքներ է ստանում Հայաստանից


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանն այսօր տոնում է 75-ամյակը եւ շնորհավորանքներ է ստանում նաեւ Հայաստանից:

Իէն Գիլանին շնորհավորական նամակ է ուղղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

 

«Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի եւ այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր եւ ձեր ընկերների անսպառ տաղանդի եւ եռանդի հերթական ապացույցն է:

 

Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար: Դուք շատ սիրված եք Հայաստանում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Ձեզ՝ նաեւ մեր երկրի քաղաքացիների անունից:

 

Ջերմությամբ եմ հիշում 2019 թվականի հունիսին Երեւանում կայացած մեր հանդիպումը եւ ուրախ կլինեմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում»,- ասված է նախագահի նամակում:

 

Իէն Գիլանին շնորհավորական նամակ են ուղղել նաեւ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ԱՄՆ եւ Հայաստանի գրասենյակները: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը համատեղ իրականացվել է ՀՕՖ-ի, Մեդիամաքսի եւ ավստրալիական Do Something կազմակերպության կողմից՝ Իէն Գիլանի ակտիվ մասնակցությամբ:

 

«Մեզ համար պատիվ էր Ձեզ հետ միասին իրագործել այդ կենսական նախագիծը, որը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքի երիտասարդներին շատ հույս եւ վստահություն ներշնչեց: Վստահ եղեք, որ դպրոցը լավ եւ հուսալի ձեռքերում է: Աշակերտները սիրում են ձեզ», - ասված է ՀՕՖ-ի նամակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին