Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ - Mediamax.am

3472 դիտում

Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Winni Wintermeyer


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն նմուշ ձեռք բերելու մասին:

CNBC-ն հաղորդում է, որ Moderna-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Գործարքը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն նմուշ:

 

2020թ. հուլիսի վերջին Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի մեկնարկի մասին: Այդ փուլում նախատեսվում է ներգրավել 30 հազար կամավոր։

 

Ավելի վաղ Նուբար Աֆեյանը հույս էր հայտնել, որ 2020 թվականի ավարտին կամ 2021թվականի սկզբին կունենան պաշտոնապես հաստատված պատվաստանյութ, եւ ավելացրել, որ ընկերությունն ակնկալում է 2021 թվականին պատրաստել 500 մլն-ից մինչեւ 1 մլրդ դեղաչափ։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկման 2-րդ փուլի արդյունքներով՝ Moderna-ի mRNA-1273 պատվաստանյութը բոլոր մասնակիցների մոտ SARS-CoV-2-ի հակամարմինների սինթեզ էր խթանել եւ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր կամ լուրջ կողմնակի ազդեցություններ չէր արձանագրվել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին