Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան հիմնադրամը կշարունակի համագործակցությունը Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ` աջակցելով «Վիրտուալ TUMO ամառային ճամբար 2020» ծրագրին։
COVID 19 համաճարակի բռնկման հետեւանքով ծրագիրը կկազմակերպվի առցանց:
Ծրագրի նպատակն է առավել մեծ հնարավորություններ ընձեռել Հայաստանի հեռավոր շրջաններում ապրող պատանիներին՝ տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտում գիտելիքներ, հմտություններ և պրակտիկ փորձառություն ձեռք բերելու և ԹՈՒՄՈ-ի ուսանողների հետ առցանց կապվելու միջոցով:
Ծրագրից ուղղակիորեն կօգտվեն Սյունիքի մարզի 12 հեռավոր եւ սահմանամերձ համայնքների 25 պատանիներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: