Թորոսյանը խոսել է հակավիրուսային դեղերի ձեռքբերման մասին - Mediamax.am

1033 դիտում

Թորոսյանը խոսել է հակավիրուսային դեղերի ձեռքբերման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ հակավիրուսային դեղերի եւ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունները շարունակվում են:

«Հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղի խմբաքանակ ենք գնել, որը մոտ 10 օրից կլինի Հայաստանում: Բանակցություններ ենք վարում ռուսական «Աֆիվավիր», ինչպես նաեւ ճապոնական եւ ռուսական «Ֆավիպիրավիր» դեղերի ձեռք բերման մասին: Ճապոնականից արդեն ստացել ենք, շուտով կսկսենք օգտագործել»,- հայտնել է նախարարը:

 

Արսեն Թորոսյանն ասել է, որ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ: Դրանց արդյունքները հայտնի կդառնան կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո:

 

«Պատվաստանյութերի ձեռք բերման հետ կապված եւս բանակցություններ գնում են, բայց դրանք շատ նախնական են, դեռ անորոշությունները շատ մեծ են»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին