Հայաստանը բանակցում է պատվաստանյութի արտադրողների հետ - Mediamax.am

1389 դիտում

Հայաստանը բանակցում է պատվաստանյութի արտադրողների հետ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում կորոնավիրուսի պատվաստանյութի անմիջական արտադրողների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

Թորոսյանն ասել է, որ այսօր աշխարհում կորոնավիրուսի դեմ 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութ կա, որից 20-ն ավելի մեծ հավանականություն ունեն վերջնական արդյունք դառնալու:

 

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, պատվաստանյութերը լինելու են մի քանիսը: Ամենահավանական թեկնածուներից մեկը Moderna ընկերության ներկայացրած mRNA-1273 պատվաստանյութն է:

 

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում թե ուղիղ արտադրողների հետ, թե ԱՀԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել՝ մեծաթիվ երկրների համար: Տարբեր գնահատականներով՝ պատվաստանյութերը երկրներին հասանելի կլինեն կամ 2020-ի վերջին, կամ 2021-ի սկզբին»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին