Հայաստանը բուժսարքավորումներ կգնի Ճապոնիայի տրամադրած միջոցներով - Mediamax.am

2371 դիտում

Հայաստանը բուժսարքավորումներ կգնի Ճապոնիայի տրամադրած միջոցներով


Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան

Լուսանկարը` Ճապոնիայի դեսպանություն


Երեւան: Մեդիամաքս: Ճապոնիայի կառավարությունը 3.7 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար:

Համապատասխան փաստաթղթերը ստորագրել են Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եւ Հայաստանի ֆինանսների նախարար պարոն Ատոմ Ջանջուղազյանը:

 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում:

 

ՄՌՏ համակարգի վերջին սերունդը եւ այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը, նշել են Ճապոնիայի դեսպանությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին