Երեւան: Մեդիամաքս: Բրեվիս ընկերությունը 2020 թ. մայիսին հետազոտություն է անցկացրել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վերաբերյալ հայաստանցիների տրամադրություններն ու սպասումները պարզելու նպատակով։
Հարցվածների մոտ 17%-ը համաճարակի հաղթահարումը Հայաստանում կապում է պատվաստանյութի ստեղծման հետ։
Պատվաստանյութի առկայության դեպքում յուրաքանչյուր 3-րդ հայաստանցի (հարցվածների 32%-ը) չի գնա պատվաստվելու։ Մի փոքր ավելի է նրանց թիվը, ովքեր լիովին հավանական են համարում, որ կպատվաստվեն՝ 36%:
Հարցվածների գրեթե կեսը՝ 44%-ը, հավանական է համարել, որ պատվաստանյութը կստեղծվի արդեն այս տարի, մոտ 16%-ը որպես հավանական ժամկետ նշել է 2021-ը, իսկ ավելի քան 10%-ը կարծիք է հայտնել, որ պատվաստանյութը կստեղծվի 2021-ից հետո։
Կան նաեւ հոռետեսորեն տրամադրվածներ (9%), որոնք անհավանական են համարում պատվաստանյութի ստեղծումը։
Հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանում եւ Հայաստանի 10 մարզերում հեռախոսային հարցումների միջոցով 1620 բնակիչների շրջանում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: