Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակի՝ աշնանն ակտիվանալու վտանգը շարունակում է մնալ նույնիսկ կորոնավիրուսի համավարակը հաղթահարած երկրների համար։
«Շնչառական բոլոր վարակները աշնանն ակտիվանում են։ Դա է պատճառը, որ այսօր հզորությունները զարգացնելիս հաշվի ենք առնում ոչ միայն այս պահի եղած կարիքները։ Պատրաստվում ենք աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ բանակցություններ են վարվում բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի՝ Հայաստան այցելության վերաբերյալ։
«Հավանաբար թիմը կլինի Լեհաստանից կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն եւ այժմ օգնում են տարբեր երկրներին։ Որոշումը դեռ վերջնական չէ, ժամկետները եւս հայտնի չեն»,- ասել է Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին 10 բժիշկի այց է սպասվում Ֆրանսիայից, հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն մասնագետներ Լիտվայից, Ռուսաստանից 50 բժիշկ կայցելի եւ մի քանի շաբաթ կաշխատի մեր երկրում։
Խոսելով վարակի նոր դեպքերի գրանցման մասին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ կանխարգելման գործողությունները պետք է ինտենսիվորեն շարունակվեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: