Բիլ Գեյթսը մեկնաբանել է իր հասցեին հնչող մեղադրանքները - Mediamax.am

3048 դիտում

Բիլ Գեյթսը մեկնաբանել է իր հասցեին հնչող մեղադրանքները


Բիլ Գեյթսը
Բիլ Գեյթսը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մեկնաբանել է մեղադրանքներն այն մասին, որ ինքը իբր ցանկանում է «գրավել աշխարհը համակարգչային չիպերի միջոցով, որոնք մարդիկ կստանան պատվաստումների հետ»:

«Նման բամբասանքներն ու հակագիտական հայտարարությունները հանգեցնում են մարդկանց միջեւ թշնամանքի հրահրման: Անհանգստացնում է, որ նման ժամանակներում այս խելագարության համար օգտագործվում են թվային գործիքներ: Երբ, վերջապես, ստացանք պատվաստանյութը, մենք պետք է հասնենք հավաքական իմունիտետի ձեւավորմանը, որպեսզի բնակչության մոտ 80%-ը պատվաստվի: Բայց եթե մարդիկ կարծում են, որ դա խաբեություն է կամ որ պատվաստանյութերը վնասակար են եւ հրաժարվում են պատվաստումներից, ապա հիվանդությունը կշարունակի սպանել մարդկանց»,- ասել է Բիլ Գեյթսը BBC-ին տված հարցազրույցում:

 

«Այնպես որ, ես մի փոքր անհանգստացած եմ այս բոլոր խենթ գաղափարների առկայությունից: Եվ ինձ ինչ-որ տեղ զարմացնում է այն, որ այս տեսությունների որոշ մասն իմ մասին է: Մենք գումար ենք նվիրաբերում գործիքակազմ ստեղծելու համար, մենք օգնում ենք դեղագործական ընկերություններին: Մեր հիմնադրամն ունի բազմաթիվ մասնագետներ դեղագործության բնագավառում, եւ մեզ համարում են ազնիվ միջնորդ կառավարության եւ ընկերությունների միջեւ՝ լավագույն մեթոդն ընտրելու հարցում»,- շեշտել է Գեյթսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին