Պուտին. ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում - Mediamax.am

4272 դիտում

Պուտին. ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն եւ հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ ցանկացել շուտափույթ ապաքինում նրան եւ նրա ընտանիքի անդամներին, հաղորդում են կառավարությունից:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության հարցերը:

 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը:

 

ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահն անդրադարձել են նաեւ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի եւ կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին