UWC Dilijan-ը հրավիրում է օնլայն այցելությունների - Mediamax.am

3248 դիտում

UWC Dilijan-ը հրավիրում է օնլայն այցելությունների


Լուսանկարը` UWC Dilijan


Երեւան: Մեդիամաքս: UWC Dilijan քոլեջը սկսում է վիրտուալ բաց դռների շարք։

Մայիսի 13-ից սկսած՝ ամեն չորեքշաբթի քոլեջը հրավիրում է օնլայն այցելությունների։

 

Քանի որ UWC Dilijan այցելությունները հնարավոր չեն, քոլեջը նախաձեռնել է օնլայն հանդիպումների ծրագիր։ Ամեն չորեքշաբթի կանցկացվի երկու նստաշրջան, որոնց կմասնակցեն քոլեջի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները՝ աշխարհի տարբեր երկրներից։

 

Մայիսի 13-ի առաջին հանդիպմանը նրանք կխոսեն UWC Dilijan քոլեջի բազմազգ համայնքում սովորելու եւ ապրելու բացառիկ հնարավորության, դիմելու գործընթացի, դասավանդման հատուկ մոտեցումների մասին։

 

Ռուսերեն լեզվով օնլայն այցելության համար գրանցվեք այստեղ:

 

Անգլերեն լեզվով օնլայն այցելության համար գրանցվեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին