Ռուբեն Վարդանյան. «Ճգնաժամը շատ փոփոխությունների խթան կդառնա» - Mediamax.am

6350 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ճգնաժամը շատ փոփոխությունների խթան կդառնա»


Լուսանկարը` Ավրորա


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի ելույթից՝  Սկոլկովոյի բիզնես դպրոցի կազմակերպած «Նոր հումանիզմ» առցանց համաժողովից, որը նվիրված էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված փոփոխություններին:

 

Ընտրության խնդիրը

 

Համավարակի պատճառով հասարակության մեջ սրվել է ընտրության խնդիրը՝ ամենատարբեր հարթություններում: Օրինակ՝ բժիշկներն ընտրում են, թե հիվանդներից ում փրկեն եւ նախապատվությունը տալիս են երիտասարդներին: Բիզնեսը պետք է որոշի՝ ազատե՞լ մարդկանց աշխատանքից, թե ոչ, պահե՞լ բիզնեսն ամեն գնով, թե փակվել: Ընտրության այս խնդիրը քիչ է քննարկվում` ավելի քիչ, քան արժեր:

 

Միաժամանակ մեկուսացված ու փոխկապակցված

 

Մենք բախվեցինք եւս մեկ հետաքրքիր երեւույթի: Մի կողմից բոլորը մեկուսացված են իրենց ընտանիքների շրջանակներում, մյուս կողմից՝ մենք  շատ փոխկապակցված ենք: Բոլորը հայտնվեցին նույն իրավիճակում, եւ այն, ինչ կատարվում է աշխարհում, այսօր մեզ հուզում է ավելի շատ, քան երբեւէ: Թվում է, թե մեկուսացված ես, բայց սովորականից ավելին անհանգստանում ես մարդկության խնդիրներով:

 

Վերլուծելու ժամանակը

 

Այժմ ճիշտ ժամանակն է փիլիսոփայական վերլուծության համար. ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում անել ապագայում: Լավ հնարավորություն՝ հետագա զարգացման տարբերակները վերանայելու եւ դրանց մեջ ներդրումներ կատարելու համար:

 

Պարտադիր չէ անհապաղ որոշումներ կայացնել:

 

Պատմությունը կրկնվում է

 

Եթե ուսումնասիրենք Եվրոպայի պատմությանը, ապա կտեսնենք, որ  ամենալուրջ ճգնաժամերից ՝ պատերազմներից կամ համավարակներից հետո, ի հայտ էին գալիս նոր իրականություններ եւ բացվում էին նոր հնարավորություններ։

 

Ճգնաժամը խթան կլինի բազմաթիվ փոփոխությունների համար մշակութաբանական առումով, առօրյա կյանքում, մարդկանց վարքագծում, բիզնեսի եւ աշխատակիցների, պետության ու քաղաքացիների միջեւ հարաբերություններում: Մեզ բազմաթիվ փոփոխություններ են սպասվում:

 

Թվում է, որ այն, ինչ կատարվում է մեզ հետ, եզակի է: Իրականում պատմությունը կրկնվում է: Նման իրավիճակներ եղել են, սա առաջին դեպքը չէ: Մենք նույնիսկ խնդիրների միջով անցնում ենք համեմատաբար ավելի մեղմ կերպով, քան եղել է նախկինում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին