«Ոչ մի տեղ մարդիկ այնքան պաշտպանված չեն, որքան Վրաստանում» - Mediamax.am

4174 դիտում

«Ոչ մի տեղ մարդիկ այնքան պաշտպանված չեն, որքան Վրաստանում»


Թենգիզ Ցերցվաձեն եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան
Թենգիզ Ցերցվաձեն եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան

Լուսանկարը` urasianet.org


Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն կարծում է, որ «աշխարհում ոչ մի տեղ բնակչությունը պաշտպանված չէ կորոնավիրուսից այնպես, ինչպես Վրաստանում»:

Ինչպես հայտնում է Новости-Грузия -ն, Թենգիզ Ցերցվաձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը կհաղթահարի կորոնավիրուսի համաճարակը նվազագույն կորուստներով:

 

«Իմ կանխատեսումներով ՝ վարակակիրների թիվը չի գերազանցի հազարը: 2-3 շաբաթվա ընթացքում կհասնենք գագաթնակետին: Դա կլինի ոչ թե բռնկում, այլ դանդաղ գագաթնակետ, որը կտեւի եւս 2-3 շաբաթ: Վրաստանը դուրս կգա այս իրավիճակից նվազագույն կորուստներով», - ասել է Ցերցվաձեն:

 

Նա կարծում է, որ Վրաստանում գագաթնակետային ժամանակահատվածում չի գրանցվի օրական վարակման 100-ից ավել դեպք:

 

«Այդ մասին վկայում է վարակի տարածման դինամիկան: Մառնեուլիում տեղի ունեցավ ներքին անվերահսկելի տարածում, բայց տեղայնացումը կատարվեց այնքան արագ, որ վարակը չհասցրեց տարածվել», - նշել է Ցերցվաձեն:

 

«Եթե նայեք աշխարհի մասշտաբով, ապա վարակի եւ մահացության տարածման առումով Վրաստանը զբաղեցնում է 109-րդ տեղը: Մեզ հաջորդում են միայն էկզոտիկ, արեւադարձային պետությունները»,- ընդգծել է բժիշկը:

 

Միաժամանակ, նա շեշտել է, որ Վրաստանի բնակչությունը պետք է շարունակի պահպանել բժիշկների բոլոր ցուցումները:

«Ուզում եմ, որ դուք իմանաք. եվրոպական ոչ մի երկրում եւ, հավանաբար, աշխարհի որեւէ այլ երկրում, այսօր բնակչությունը պաշտպանված չէ այնպես, ինչպես Վրաստանում: Եվ եթե ինչ-որ մեկը հիվանդանա, եւ սա անխուսափելի է, ապա մենք ՝ բժիշկներս, պատասխանատվություն ենք ստանձնում փրկել իրենց կյանքը », - ասել է Ցերցվաձեն:

 

Ապրիլի 7-ի դրությամբ Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 195 դեպք: 3-ը մահացել են, 46-ը՝ բուժվել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին