«Իզմիրլյան» հիմնադրամը $ 100.000 կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին - Mediamax.am

5497 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամը $‌ 100.000 կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին


Լուսանկարը` Արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամը 100.000 ԱՄՆ դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին աջակցելու նպատակով:

«Իզմիրլյան» հիմնադրամից հայտնել են, որ միջոցները հիմնականում ուղղվելու են բժիշկների անձնական պաշտպանության միջոցների (N95 դիմակներ, պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ, դիմավահաններ եւ այլն) ձեռքբերման, ինչպես նաեւ առողջապահության նախարարության մատնանշած այլ կարիքների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին