Հայաստանի եւ Իսրայելի մասնագետները տեսաժողով կանեն - Mediamax.am

3355 դիտում

Հայաստանի եւ Իսրայելի մասնագետները տեսաժողով կանեն


Աշեր Սալմոնը
Աշեր Սալմոնը

Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID-19-ի հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։

Դոկտոր Շալմոնը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

 

Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։

 

Սարգսյանը եւ Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի եւ Իսրայելի մասնագետների միջեւ կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության ուղղությունների հստակեցման եւ գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին