Մոդել. «վերին կետում» ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը - Mediamax.am

31093 դիտում

Մոդել. «վերին կետում» ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը, նրանք կանխատեսում են կորոնավիրուսի համավարակի ընթացքը տարբեր երկրներում:

 

«Ցանկանում ենք ընդգծել, որ իրական պատկերը կախված կլինի մարդկանց գործողություններից: Համավարակին դիմադրելու ուժգնությունը մեր ընտրությունն է, սակայն անգամ որոշակի մակարդակ ապահովելու դեպքում արդյունքը անորոշ է մնում», - նշում են գիտնականները:

 

Ըստ COVID-19 Forecasting մոդելավորման հարթակի, Հայաստանում «ակտիվ վարակվածների (active infections)» քանակն այս պահին կարող է կազմել 3619 մարդ՝ ներառելով նրանց, որոնք չունեն որեւէ սիմպտոմներ եւ առայժմ վարակակիր չեն:

 

Ըստ մոդելավորման, համավարակի գագաթնակետում Հայաստանում կարող է վարակվել 43-ից 140 հազար մարդ կամ բնակչության 1.5-ից 4.7 տոկոսը:

 

Ըստ մոդելավորման, մինչեւ 2021 թվականը վարակվածների թիվը Հայաստանում կարող է տատանվել 1.3 միլիոն մարդուց մինչեւ 2.3 միլիոն մարդ կամ բնակչության 44-ից 80 տոկոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին