“Պուտին” ակումբի հիմնադիրը ստո՞ւմ է. ՀԴԿ ղեկավարն առաջին անգամ է լսում իրեն վերագրված “աջակցության” մասին - Mediamax.am

exclusive
7807 դիտում

“Պուտին” ակումբի հիմնադիրը ստո՞ւմ է. ՀԴԿ ղեկավարն առաջին անգամ է լսում իրեն վերագրված “աջակցության” մասին


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` http://deipara.com

Անդրանիկ Նիկողոսյանը
Անդրանիկ Նիկողոսյանը
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Պուտին» ակումբի շուրջ սկանդալ է հասունանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Պուտին» ակումբի նախաձեռնության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ղեկավարվող “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ակումբի բացումը տեղի կունենա փետրվարի 2-ին` մեկ շաբաթից:

 

«Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին սատարել են տասնյակ հասարակական գործիչներ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ երեք քաղաքական ուժերի առաջնորդներ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը», - ասված է “ԱՊՀ երկրների երիտասարդական միության” այսօրվա հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքս-ը կապվեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ով կտրականապես հերքեց լուրն այն մասին, որ ինքը աջակցություն է հայտնել «Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին:

 

“Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Որեւէ մեկը Նիկողոսյանի հետ այդ թեմայով չի խոսել: Նման զրույց երբեւէ չի եղել”,- Մեդիամաքս-ին ասել է Արամ Սարգսյանը:

 

Նրա խոսքով, եթե նման ակումբ է ստեղծվում, պետք է նախ հասկանալ դրա նպատակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին