Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարության հետ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն այն մասին, որ այդ երկրները «կանաչ գոտի» կապահովեն Հայաստանի համար նախատեսված բեռների համար:
«Այսինքն՝ Վրաստանի տարածքով եւ Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի Հայաստանի բեռների համար: Քաղաքական պայմանավորվածությունը կա, հիմա պետք է այն իրականություն դարձնել եւ կյանքի կոչել», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում հանդիպելով արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը եւ ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ կան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: