Հայաստանը կորոնավիրուսի թեստերի պակաս չունի, ասել է նախարարը - Mediamax.am

4574 դիտում

Հայաստանը կորոնավիրուսի թեստերի պակաս չունի, ասել է նախարարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսանն ասել է, որ Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պակաս չունի:

«Հայաստանն ունի բավարար քանակությանմբ PCR թեստեր եւ շարունակում է դրանք ձեռք բերել»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը:

 

Արսեն Թորոսյանը հայտնել է նաեւ, որ շուտով քարտեզ կհրապարակվի, որտեղ նշված կլինեն բոլոր այն բնակավայրերը, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել:

 

«Հատուկենտ դեպքեր արձանագրվել են Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երեւանում, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում: Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզում դեռ չունենք արձանագրված դեպքեր»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին