Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր կառավարությանն է ներկայացրել նոր օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ:
Առաջարկվում է դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ամառային անվադողերով երթեւեկող վարորդներին տուգանել 20 000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:
Բացի այդ, օրինագծով առաջարկվում է, որ եթե վերոնշյալ ժամանակահատվածում վարորդը երթեւեկում է առանց միացված մոտակա լուսային լապտերների, տուգանել 5000 դրամով:
ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանանալու դեպքում՝ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 1-ից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: