Ավինյանի գրասենյակը՝ «սորոսական ՀԿ-ներին» արտոնություն տալու մասին - Mediamax.am

3171 դիտում

Ավինյանի գրասենյակը՝ «սորոսական ՀԿ-ներին» արտոնություն տալու մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն այսօր Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է հրապարակումներն այն մասին, որ փոխվարչապետի կողմից մի շարք հասարակական կազմակերպություններ բարեգործական են ճանաչվել՝ հարկերից ազատվելու համար:

Ի պատասխան Մեդիամաքսի հարցմանը Տիգրան Ավինյանի գրասենյակում, մասնավորապես, վկայակոչել են 2002-ին ընդունված «Բարեգործության մասին» օրենքը, ինչպես նաեւ 2003-ին ընդունված կառավարության որոշումը «Բարեգործական ծրագրերի մասին»:

 

«Գործում է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ հենվելով վերոնշյալ օրենքի ու որոշման կարգավորումների վրա՝ ուսումնասիրում է տարբեր հայտեր՝ ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին: Եթե հայտը համապատասխանում է գործող օրենքին եւ 2003թ. որոշմանը, ապա հանձնաժողովը, անկախ նրանից թե ով է հայտատուն, որեւէ հիմք չունի այն մերժելու, եւ ընդունելով հայտը՝ դրական եզրակացությամբ որոշման նախագիծը ներկայացնում է լիազոր մարմնի՝ փոխվարչապետի ստորագրմանը:

 

Այսինքն այստեղ ո՛չ փոխվարչապետը, ո՛չ էլ հանձնաժողովը որեւէ կամայական որոշումներ չեն կայացնում, այլ առաջնորդվում են ՀՀ օրենքով եւ կառավարության որոշումով, որն ընդունվել է դեռեւս 2002-2003 թթ.:

 

Նշենք նաեւ, որ Բաց հասարակության հիմնադրամի ծրագրեր բարեգործական են որակվել նաեւ, օրինակ, 2004-ին (որոշում N Մ-232-Ա, 28.06.2004թ.), 2005-ին (որոշում N Մ-371-Ա, 22.07.2005թ.), 2006-ին (որոշում N Մ-410-Ա 18.07.2006թ.), 2007-ին (որոշում N Մ-288-Ա 18.05.2007թ.), 2013-ին (որոշում N Մ-132-Ա, 28.02.2013թ.), 2015-ին (որոշում N Մ-110-Ա 12.02.2015թ.), 2017-ին (որոշում N Մ-080-Ա 06.02.2017թ.)»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին