Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարության խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները:
«Հիմա մենք ստեղծել ենք բավարար դաշտ, ու եթե ինքնակարգավորումեր տեղի չեն ունենալու, մենք որոշակի ստանդարտներ ենք պարտադրելու: Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել:
Չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել: Կրկնում եմ՝ բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու: Այդ մարդը, առնվազն, պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը եւ օգնի կառավարությանը՝ օգնել իրեն վեր կենալ բազմոցից»,- հայտարարել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձեւը կրթությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: