Աննա Հակոբյանն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այցելել են Մովսես - Mediamax.am

3163 դիտում

Աննա Հակոբյանն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այցելել են Մովսես



Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 28-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի սահմանամերձ Մովսես համայնք։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այցի ընթացքում Աննա Հակոբյանը եղել է Մովսեսի միջնակարգ դպրոցում, մասնակցել դպրոցական-բակային խաղերին, նկարչության եւ կավագործության դասընթացներին, աշակերտների հետ «Փափուռի» պարել։

 

«Զարթնիր» գրական ակումբի անդամները, իբրեւ պատանի լրագրողներ, հարցեր են ուղղել վարչապետի տիկնոջը։ 

 

«Առանց գիրք կարդալու հնարավոր չէ լինել երջանիկ, հնարավոր չէ արարել, իսկ երջանկությունը արարման մեջ է»,- ասել է Աննա Հակոբյանը։

 

Այցի ընթացքում նրան ուղեկցել են դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը, Մովսեսի եւ հարակից համայնքների հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին