Գիտնականները վերլուծել են 2018 թվականի հեղափոխությունը - Mediamax.am

2553 դիտում

Գիտնականները վերլուծել են 2018 թվականի հեղափոխությունը


Ռազմիկ Փանոսյանը
Ռազմիկ Փանոսյանը

Լուսանկարը` ՀԱՀ

Արփի Բալյանը
Արփի Բալյանը

Լուսանկարը` ՀԱՀ

Ալինա Ղարաբէգեանը
Ալինա Ղարաբէգեանը

Լուսանկարը` ՀԱՀ

Գրեգորի Արեշյանը
Գրեգորի Արեշյանը

Լուսանկարը` ՀԱՀ

Լուսանկարը` ՀԱՀ

Ստաս Գորելիքը
Ստաս Գորելիքը

Լուսանկարը` ՀԱՀ


​​Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացել է «Հայաստանի վերափոխումը համեմատական համատեքստում. ժողովրդավարացման վերամեկնա՞րկ» թեմայով ՀԱՀ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ծրագրի առաջին գիտաժողովը: 

 

Գիտաժողովը կազմակերպել էին ՀԱՀ-ը եւ Զորյան ինստիտուտը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: 

Լուսանկարը` ՀԱՀ

Գիտաժողովին մասնակցում էին 22 գիտնականներ եւ մասնագետներ, ովքեր հինգ տարբեր պանելային քննարկումներում վերլուծեցին 2018 թվականի հայաստանյան «թավշյա հեղափոխության» տարբեր կողմերն ու դրա հետեւանքները` համեմատական համատեքստում։ 

 

 

«Գիտաժողովի նպատակն է լույս սփռել Հայաստանի քաղաքական ապագայի վրա 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած հեղափոխության համատեքստում՝ դիտարկելով երկրի քաղաքական եւ պատմական անցյալը եւ տարբեր տեսանկյուններից գնահատելով մեր ներկա իրավիճակը», - ասել է գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալինա Ղարաբէգեանը:

Ալինա Ղարաբէգեանը Ալինա Ղարաբէգեանը

Լուսանկարը` ՀԱՀ

Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգիսեանը նշել է, որ հայաստանյան «թավշյա հեղափոխության» օրինակը թույլ է տալիս ավելի լայն համատեքստում դիտարկել այն եւ համեմատել այլ երկրների հետ, որոնք պատմության ընթացքում ունեցել են ավտորիտար ռեժիմներ, ինչպիսիք են Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխիան: 

 

Գիտաժողովում շոշափվել է «թավշյա հեղափոխության»՝ եզակի բնույթ ունենալու հարցը: 

Ստաս Գորելիքը Ստաս Գորելիքը

Լուսանկարը` ՀԱՀ

Ջորջ Վաշինգտոն համալսարանի Քաղաքագիտության բաժնի ասպիրանտ Ստաս Գորելիքը, մասնավորապես, ասել է. «Չէի ասի, թե այս հեղափոխությունն այդքան եզակի է իր բնույթով: Այն ավելի շատ այդպես է թվում, քանի որ շատ արագ եւ անսպասելի կատարվեց»: 

Գրեգորի Արեշյանը Գրեգորի Արեշյանը

Լուսանկարը` ՀԱՀ

ՀԱՀ-ի պրոֆեսոր Գրեգորի Արեշյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո իր ամենամեծ անհանգստությունն այն է, որ դեռեւս չկա իշխանության երեք մարմինների (օրենսդիր, գործադիր եւ դատական) տարանջատում, եւ մենք անկախ մտածողության մեծ անհրաժեշտություն ունենք: 

 

 

ՀԱՀ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ծրագրի նախկին պրոֆեսոր Արփի Բալյանը, խոսելով քաղաքացիական հասարակության մասին, ասել է. 

Արփի Բալյանը Արփի Բալյանը

Լուսանկարը` ՀԱՀ

«Թավշյա հեղափոխության ժամանակ քաղաքացիական հասարակությունը հիմնական դերակատարն էր ավելի լայն զանգվածներ ներգրավելու համար: Այնուամենայնիվ, երբ հերթը հասնում է դրան հաջորդող գործողություններին, մասնավորապես, քաղաքական որոշումներում ներգրավված լինելուն, հարց է առաջանում, թե ինչ լծակներով են նրանք մասնակցություն ունենում»: 

 

Առաջին եւ երկրորդ օրվա հեռարձակումներն առկա են առցանց: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին