Նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երեւանյան երրորդ փառատոնը - Mediamax.am

1604 դիտում

Նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երեւանյան երրորդ փառատոնը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 22-24-ը ՀԲԸՄ ցուցասրահում եւ դահլիճում տեղի կունենա Գրքի երեւանյան երրորդ փառատոնը։

Այս տարի տոնավաճառ-ցուցահանդեսին կմասնակցի 33 հրատարակչություն, գրախանութ եւ կազմակերպություն։ Կգործի մինչեւ  40% զեղչ։

 

Նախատեսվում են ավելի քան 15 նոր գրքերի եւ նախագծերի շնորհանդեսներ, վերապետության դասեր նկարազարդողների, մարքեթինգի, վաճառքի մասնագետների համար, բանախոսություններ գրողների եւ գրականության ոլորտի այլ ներկայացուցիչների ու ընթերցողների համար (նոր ու հաջողակ հրատարակչություն հիմնելու, արտերկրում հրատարակվելու հնարավորությունների, մանկական գրականության արդի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ)։

 

Կլինեն քննարկումներ գրականության եւ կինոյի, երաժշտության ու պոեզիայի մասին, կանցկացվեն ընթերցումներ։

 

Փառատոնի ընթացքում հայտնի կդառնան գրական մրցույթի «Պոեզիա», «Արձակ» եւ «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթողները։

 

Կազմակերպիչները նշում են, որ քաղաքի գրքոտ հանգստյան օրերը կանցնեն վինիլային գինարbook-ի, ռոքային բալլադների, ջազային իմպրովիզների ու դասական միջերգերի ուղեկցությամբ։

 

Գրքի երեւանյան փառատոնի մուտքն ազատ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին