Փաշինյանն ու Գարեգին Բ-ն քննարկել են պետություն-եկեղեցի կապերը - Mediamax.am

1714 դիտում

Փաշինյանն ու Գարեգին Բ-ն քննարկել են պետություն-եկեղեցի կապերը



Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի նիստին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կարեւորել է նմանօրինակ հանդիպումները՝ խոսելու ինչպես եկեղեցական խնդիրների, այնպես եւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների եւ մեր ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ: 

 

«Իհարկե նման հանդիպումների կարիքը եւ անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարեւոր են, առավել եւս նոր իրավիճակում եւ նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ եւ ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարեւոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը կարեւորել է հասարակության մեջ խնդիրների կարգավորումը փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության եւ քննարկումների միջոցով:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ Հայոց Եկեղեցին զորավիգ է հայոց պետականությանը՝ իր կարողությունների ներածին չափով նպաստելով հայրենիքի զորացմանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին