Երեւան: Մեդիամաքս: System of a Down ռոք-խումբը 2020 թվականին համերգ կտա Երեւանում:
Այդ մասին այսօր Երեւանում ասել է խմբի երգիչ Սերժ Թանգյանը: Նա տեղեկացրել է, որ համերգը կկայանա System of Down-ի եվրոպական շրջագայության շրջանակում, որը մեկնարկելու է 2020թ. հունիսին:
Սերժ Թանգյանն ասել է, որ երեւանյան համերգի անցկացման վայրը դեռ հաստատված չէ:
Խմբի պաշտոնական կայքում ներկայացված ժամանակացույցի համաձայն, շրջագայությունը մեկնարկում է հունիսի 3-ին Ամստերդամից:
2020 թվականի հունիսի համար System of Down-ն արդեն 14 հաստատված համերգ ունի՝ Գերմանիայում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում:
Ամենայն հավանականությամբ, խումբը Երեւանում հանդես կգա մինչեւ եվրոպական շրջագայության մեկնարկը:
System of a Down-ի առաջին եւ միակ համերգը Երեւանում կայացել է 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Հանրապետության հրապարակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: