Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:
Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական եւ ներդրումային ծրագրերի մասին: Գրեգորի Ջերեջյանը նշել է, որ գործունեության ուղղությունները ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները:
Արմեն Սարգսյանը ողջունել է իրականցվող ծրագրերը եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: